Շնորհառատ Տեր, Քեզ մեծ գոհություն`
Բոլոր մեզ տված ցավերի համար.
Դառնության համար.
Որ կքում բերին, նաև` խոնարհում.
Քո` Մեծիդ առաջ:
Չթողնես մեզ, Տեր,
ՈՒ թող ընթացքն այս
Էլ չկասեցվի ոսոխից դաժան։
Մենք գալիս ենք Տուն…..
Ծածկի՛ր մեզ Քեզնով,
Տե՛ր մեր սիրասուն…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ